Ոչ մի ալիմենտ. Բրեդ Փիթը հրաժարվում է վճարել Ջոլիին

JOLIE-PITT-KIDSԲրեդ Փիթը և Անջելինա Ջոլին արդեն մի քանի ամիս չեն կարողանում լուծել իրենց 6 երեխաների խնամակալության հարցը: Այս մասին գրում է mignews.com-ը:

Լրագրողները պարզել են, որ Անջելինան դերասանից պահանջում է երեխաների համար ամսեկան 100 000 դոլար վճարել, երեխաներից յուրաքանչյուրի հավատարմագրային հաշիվը համալրի տարեկան 250 000 դոլարով: Ըստ Ջոլիի՝ այդ գումարները կուղվվեն նրանց ուսմանը:

Սակայն Փիթն իրերի այդպիսի դասավորությանը կտրականապես համաձայն չէ: Ասում են՝ նա այդ պահանջներին լուրջ չի վերաբերվել, քանի որ երեխաների համատեղ խնամակալության հույս ունի:

Գործի հաջող ելքի հարցում վստահ են նաև դերասանի փաստաբանները: Նրանք խոստանում են, որ բոլոր ֆինանսական հարցերը կլուծվեն 3 ամսվա ընթացքում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *