Առիթ է ընձեռվել, որ պաշտոնական Երևանը բարձրաձայնի պայամանագրերի ոչ լեգիտիմության մասին. քաղաքագետ

afe00435eb0866f57a63a1f474f2451bՔաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հայտարարությունը, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե երկրի սահմաններից,այլ Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից, մեծ ցնծություն է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ…Բաքվում փորձում են կռահել, թե ինչու՞ է Էրդողանն իր այս հայտարարության մեջ օգտագործել «Նախիջևան» եզրույթը և մեկնաբանում են այն: Ազերիները բոլորին հիշեցնում են,որ Էրդողանի հայտարարության հիմքում ընկած է ռուսների և թուրքերի միջև 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի կետերից մեկը, որն ըստ ադրբեջանցիների «միջազգային-իրավական երաշխիքներ» է ապահովում Նախիջևանի Ադրբեջանի կազմում լինելու համար: Իր տգիտությամբ և անհոդաբաշխ մեկնաբանություններով հայտնի ազերի երեսփոխան Զահիդ Օրուջը, ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ասել է, որ Հայասատանը մշտապես սպառնում է Նախիջևանին, և Էրդողանն այս հայտարարությամբ հասկացրել է Երևանին, որ չի հրաժարվելու իր պարտականություններից այդ երկրամասի անվտանգության ապահովման երաշխավորրը լինելուց: Օրուջը նաև առաջարկել է Էրդողանին իր հայտարարության մեջ նշել նաև Ղարաբաղը: Գրեթե նույն «բովանդակությամբ» է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը թուրք քաղաքագետ և լրագրող Բյուլենթ Էրենթաջը: Հետաքրքիրն այն է,որ Հայաստանում ոչ-ոք, գոնե վերջին տարիներին, չի սպառնացել Նախիջանին: Այդ «սպառնալիքների» մասին երևի տեղյակ են Բաքվում և Անկարայում, որոնք ինչ-որ սադրանքեր են նախապատրաստում Հայաստանի դեմ կամ էլ հիմքեր են նախապատրաստում,որ թուրքական զորքերը «օրինական» հայտնվեն Նախիջևանում: Պատահական չեմ համարում Էրդողանի այս հայտարարությունը, որում նա հատուկ նշեց Նախիջևանը: Թուրքիայի բռնապետը մինչ այս հայտարարում էր, որ Մոսուլը և Հալեպը ևս թուրքական են, որտեղ շատ արագ հայտնվում էին թուրքական զորքերը: Ադրբեջանցի և թուրք կեղծարարները Կարսի պայմանագիրը փորձում են ներկայացնել որպես միջազգային-իրավական փաստաթուղթ, այնինչ այն հասարակ թղթի կտոր է: Կարսի պայմանագիրը վավեր է միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար, իսկ միջազգային հանրությունն այն չի ճանաչում որպես իրավական փաստաթուղթ, քանի որ 1921 թ-ին նույն այդ միջազգային հանրությունը չէր ճանաչում բոլշևիկների իշխանությունը Ռուսաստանում և քեմալականների իշխանությունը Թուրքիայում որպես լեգիտիմ իշխանություն, ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բոլշևիկների իշխանությունները, որոնք համարվում էին Ռուսաստանյան Բոլշևիկյան կուսակցության մասնաճյուղները Հարավային Կովկասում: Այդ, ինչպես նաև Մոսկվայի պայմանագիրը իրավական ոչ մի ուժ չունեն: Այդ պայմանագրերը ժամանակին ստորագրվել են երկու «իզգոյների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև և ժամանակն է, որ հիմա Հայաստանը ջանքեր գործադրի դրանք չեղյալ հայտարարելու համար՝ անտեսելով բոլոր ճնշումները Մոսկվայից: Ռուս-թուրքական «ֆլիրտը» շարունակվում է, և Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի սպանությունից հետ այն ավելի է խորացել: Իսկ թուրքերը շատ լավ գիտեն, որ երբ «հաճույքից» Մոսկվան «գլուխը կորցնում է», նրանից կարելի է ավելին ստանալ, ինչպես դա եղավ 1921 թ-ին: Սակայն Մոսկվան այդ թուրքական կասկածելի «հաճույքի» դիմաց վարձահատույց է լինում ուրիշների հաշվին: Էրդողանի կարծիքով հիմա իր և Պուտինի «ֆլիրտը» այնքան է խորացել, որ կարելի է հիշել Նախիջևանի մասին» Խայծը գցված է, Անկարայում հիմա սպասելու են Կրեմլի արձագանքին: Հ.Գ.Շատ լավ առիթ է ընձեռվել, որ պաշտոնական Երևանը որևէ ձևաչափով կրկին բարձրաձայնի այդ պայամանագրերի ոչ լեգիտիմության մասին»: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *