«Նաիրիտ»-ը չվերագործարկելու հարցում կա պետական կամքի բացակայության խնդիր». Գևորգ Պետրոսյան

timthumb (41)Այսօր՝ հունվարի 23-ին «Նաիրիտ»-ի համակարգող խումբը հանդիպում-քննարկում էր կազմակերպել հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին: Նշենք, որ հանդիպմանը հրավիրված են եղել ոլորտը կարգավորող պետական կառույցների ներկայացուցիչներ, վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանը, սակայն, ըստ ամենայնի, չէին բարեհաճել իրենց մասնակցությունը բերել:

Հանդիպմանը «Միասնություն» համազգային շարժման անունից մասնակցում էր համակարգող խորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանն, ով իր ելույթում ափսոսանքով արձանագրեց. «Դժբախտաբար մենք ապրում ենք մի երկրում, ուր իրավական խնդիրները լուծվում են ոչ թե իրավական հարթությունում, այլ` հասարակական շարժումների և քաղաքական ուժերի ազդեցության արդյունքում: Այս առումով կարելի է հուսալ, որ նաիրիտցիների խնդիրը քաղաքական կուսակցությունների և հասարակական շարժումների կողմից հանրային հնչեղություն ստանալու դեպքում կարող է տալ ցանկալի արդյունք»:

Գևորգ Պետրոսյանը «Միասնություն» համազգային շարժման անունից պատրաստակամություն հայտնեց ականջալուր լինել նաիրիտցիների բարձրացրած խնդիրներին և միասնական կերպով հասնել գործարանի վերագործարկմանը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող գործարան է և այն չի կարելի դիտարկել խմբային շահի տիրույթում: Խնդիրն ունի համապետական նշանակություն և պետք է հուզի բոլորին` անկախ քաղաքական պատկանելիությունից և այլ հանգմանքներից:

«Որպես իրավաբան, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այնուամենայնիվ, հնչեցված ելույթներից և քննարկմանը ներկայացված փաստաթղթերի բովանդակությունից ակնհայտ է, որ «Նաիրիտ»-ը չվերագործարկելու հարցում կա բացառապես կամ գլխավորապես պետական կամքի բացակայության խնդիր»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով` նման գիգանտի լուծարումը բացարձակապես չի համապատասխանում երկրում ահագնացող արտագաղթը կանխելու, զբաղվածության արդյունավետ քաղաքականությունը վարելու, և մեր երկրի դեմոֆագրիկական իրավիճակը փրկելու կառավարության խոստումներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *