Հայտնի է աշխարհի ամենանյարդային աշխատանքը

defaultԿոլումբիական համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ հասկանալու համար, թե որ մասնագիտությունների ներկայացուցիչներն են ավելի շատ նյարդային լարվածություն զգում: Պարզվել է, որ ավելի շատ սթրեսի են ենթարկվում մենեջերները, որոնք շփվում են ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ ղեկավարների հետ:

Ըստ Oane-ի՝ հարցմանը 22 մարդ է մասնակցել: Գիտնականները նրանց երեք խմբի են բաժանել՝ ըստ զբաղեցրած պաշտոնի. ընկերությունների սեփականատերեր, միջին օղակի աշխատակիցներ եւ շարքային աշխատողներ: Պարզվել է, որ ամենամեծ սթրեսն ապրում են միջին օղակը աշխատողները, որոնց 18%-ի մոտ դեպրեսիայի նախանշաններ են հայտնաբերել: Շարքային աշխատողների մոտ այդ ցուցանիշը 12% է եղել, ընկերությունների սեփականատերերի պարագայում՝ 11%:

 Ստացված արդյունքները գիտնականները բացատրել են այն հանգամանքով, որ մենեջերներն ավելի շատ են ծանրաբեռնված, նրանք նաեւ ավելի հաճախ են սթրես ապրում, քանի որ մասնակցում են ինչպես շարքային աշխատողների, այնպես էլ ղեկավարներ շրջանում բոլոր կոնֆլիկտներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *