Նախարար. ՀՀ ՄԻՊ-ին էական իրավունքներ եւ երաշխիքներ են տրված

default«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի օմբուդսմենին էական իրավունքներ եւ երաշխիքներ են տրված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գիտակցել այս օրենքի կարեւորությունը, որը երեք ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է միաձայն: «Հայաստանի օմբուդսմենին էական իրավունքներ եւ էական երաշխիքներ են տրված: Հստակ ամրագրված է, որ մարդու իրավունքների պաշտպանը առանց խոչընդոտների ցանկացած վայր մտնելու իրավունք ունի: Դրանից զատ, պատգամավորների եւ միջազգային գործընկերների առաջարկների հիման վրա ամրագրվել է, որ օմբուդսմենի նամակագրությունը, բացի օրենքով սահմանված բացառիկ դեպքերի, ստուգման ենթակա չէ»,- նշեց Հովհաննիսյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված էին 2015-ի դեկտեմբերի սահմանադրական փոփոխություններով, որոնք վերաբերում էին օմբուդսմնեի իրավասությունների ընդլայնմամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *