«Փոքր Մհեր» կրթահամալիրում խնդիրների թնջուկ է ստեղծվել. Լեւոն Մկրտչյան

default«Փոքր Մհեր» կրթահամալիրում կան մի քանի մակարդակների պրոբլեմներ: Այս մասի այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ կրթահամալիրում ստեղծվել է խնդիրների  թնջուկ, որոնց լուծման համար առաջարկված տարբերակները ներկայացվել են կառավարությանը:

 «Խնդիրների թնջուկ է ստեղծվել` մանկավարժական, իրավական, տնտեսական մակարդակի խնդիրներ կան: Արհեստական վիճակներ են ստեղծված, հիմնականում ինֆորմացիոն փակ ձեւաչափի պատճառով: Պետք է ձեւաչափ ունենանք, որպեսզի կրթական ծրագիրն ավելի բացենք, համագործակցենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ` ավագ դպրոցի ձեւաչափը միացնենք ՀՀ պաշտպանության նախարարության տակ գտնվող կառույցներին: Դիմել ենք կառավարություն այս խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *