ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր մրցակցուհու՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջոցառումներին գործող նախագահ Բարաք Օբամայի նույնիսկ անձնական ներկայությունը նրան հաղթանակ չէր բերի: Նա այս մասին գրել է իր Թվիթերում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Չկողմնորոշված նահանգներում նախագահ Օբաման [Քլինթոնի] ընտրարշավին անմիջական մասնակցություն է ունեցել եւ պարտվել է: Ընտրողները ցանկացել են Ամերիկան կրկին մեծ դարձնել (Make America great again — Թրամփի ընտրարշավի կարգախոսը)», — գրել է Թրամփը: