Մոսուլից վերջին հինգ օրում 13 հազար մարդ է հեռացել

046f25726cefae9b2334ad4b4f92169dԻրաքի Մոսուլ քաղաքից, որտեղ շարունակվում են ազատագրման գործողությունները, վերջին հինգ օրերի ընթացքում 13 հազար մարդ է հեռացել: Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс լրատվական գործակալությունը, հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Քաղաքից հեռացողների թիվը ավելացել է 50% օրական հասնելով 1,6 հազարից մինչեւ 2,3 հազարի: Ընդհանուր առմամբ, ներկա պահի դրությամբ պաշարված Մոսուլից եւ արվարձաններից հեռացել է 130 հազար մարդ, իսկ վերջին հինգ օրերի ընթացքում`13 հազար»,- հայտարարել է Դյուժարիկը: Վերջինս նաեւ հավելել է, որ հեռացողների քանակը ավելացել է սկսած անցյալ տարվա դեկտեմբերի 29-ից, երբ սկսվել է Մոսուլի ազատագրման օպերացիայի հերթական փուլը:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=133935&l=am/

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *