Ծառուկյան-Դեմիրճյան բանակցությունները շարունակվում են

timthumb (42)Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լայն դաշինք է կազմելու գործարար Գագիկ Ծառուկյանը:

Օրերս տեղի է ունեցել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որտեղ քննարկվել է դաշինք կազմելու հնարավոր եզրերը, անդրադարձ է կատարվել մեր երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներին:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ թեպետ հանդիպումը կայացել է փոխհամաձայնության մթնոլորտում, սակայն անդրադարձ չի կատարվել համամասնական ցուցակի կազմմանը, ուստի՝ չէին կարող հստակեցված լինել ցուցակի հորիզոնականները, այդ թվում՝ ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի Ստեփան Դեմիրճյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *