Ծառուկյանից «վառվածը»…

timthumbԾառուկյանի վերահաս քաղաքական ակտիվացումն, ինչպես հայտնի է, շատ քաղաքական ուժերի պլաններ է իրար խառնել, ու որոշներ, զգալով սեփական անձերի քաղաքական վախճանը, պարզվում է, սկսել են «արտակարգ միջոցառումներ» ձեռք առնել՝ իբր ջանալով արհեստական արգելքներ ու խոչընդոտներ ստեղծել նրա առաջ, ում՝ մեծ քաղաքականություն վերադարձը միանգամայն իրական է դարձրել որոշ վայ ճղճղանների քաղաքական կարիերայի մայրամուտը. Նիկոլ Փաշինյանը, դատելով ամենայնից, հենց նմանների առաջին շարքերում է հայտնվել:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 11-ին ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանն այցելել էր ԳյումրիԱյցի շրջանակներում Ծառուկյանը 50 մլն դրամ գումար էր նվիրաբերել քաղաքի կարիքավոր, երկրաշարժից տուժած ընտանիքներին՝ թեթևացնելու մարդկանց հոգսերն ու լուծում տալու նրանց կենսական պետքերին: Եվ ահա որոշներ, ասես վառված Ծառուկյանից (թե ինչու, միայն իրենց է հայտնի), փոխարենը տեղի ունեցածին ադեկվատորեն արձագանքելու, սկսել են հանիրավի ցեխ շպրտել մեծ բարերարի ուղղությամբ՝ ամեն կերպ ջանալով նսեմացնել նրա կողմից շարունակաբար կատարվող բարեգործությունները. Փաշինյանը Գյումրիում տեղի ունեցածից այնպես է այլայլվել, ասես իր փողերն են բաժանվել կարիքավորներին, այլ ոչ թե Ծառուկյանի…

Փաստը, որ ոմանք, որքան էլ փորձեն տպավորություն ստեղծել, թե իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, վաղուց պատռել են այն դիմակը, որի տակ թաքնված՝ շարունակ փորձեր են կատարում ինքնահաստատվել քաղաքական դաշտում ու իրենք իրենց ու աշխարհին համոզել, թե պիտանի են հասարակությանը, անհերքելի իրողություն է. դրա մասին գիտեն առաջին հերթին հենց իրենք՝ բանսարկուները, որոնց համար հասարակությունն ու ժողովուրդն ընդամենը հարմար մսացու է՝ սեփական ճղճիմ ամբիցիաները պետության ու պարզ քաղաքացիների հաշվին բավարարելու: Ուստի՝ միանգամայն բնական կարելի է դիտարկել խուճապը՝ կապված Ծառուկյանի բարեգործական գործունեության հետ, քանի որ ի տարբերություն անիմաստ տեղն օդ տատանողների՝ ազգային մեծ բարերարը նախընտրում է գործնական հարթությունում արտահայտել իր բարի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, քան կանգնել «մեյդաններում» ու զուր տեղն ականջ տանել, ասել բաներ, որոնց նույնիսկ ինքը չի հավատում, ինչպես ասենք նույն Նիկոլ Փաշինյանի պարագայում է:

Իսկ թե հատկապես ինչը դուր չի եկել Նիկոլին Ծառուկյանի՝ Գյումրի կատարած այցի մեջ, իրականում այնքան էլ դժվար չէ կռահել. անօրինակ ջերմ ընդունելությունը, այն ժողովրդականության ցցուն արտահայտումը, որին արժանացավ ազգային մեծանուն բարերարը՝ ոտք դնելով Գյումրի: Ծառուկյանի ուղղությամբ ցեխ շպրտելու մոտիվացիան իրականում մեկ անուն ունի՝ նախանձ՝ զգացողություն, որն ամենևին էլ խորթ չէ այն բոլոր չնչիններին, ովքեր նպատակադրվել են քաղաքական դաշտում իբր բարձունքների հասնել՝ չունենալով որևիցե արժանիք: Փոխարենը բարի գործը սևացնելու՝ շատ ավելի օգտակար ու տրամաբանական կլիներ, եթե գոնե կարողանային ինչ-որ կերպ կրկնօրինակել այն գործելաոճը, որին երբեք չի դավաճանել Ծառուկյանն ու որով կարողացել է հարգանք ու սեր վաստակել ազգաբնակչության ամենալայն շերտերի շրջանում:

Որքան էլ Փաշինյանն ու նրա նմանները փորձեն կեղտոտ տրյուկների միջոցով սեփական դեմքը պարզերես անել ու ջանալ համոզել հասարակությանը, թե քնում-արթնանում են՝ ազգի ցավերը մտքներին, միևնույն է՝ ժողովուրդը, որ իմաստուն է բոլորից, հրաշալիորեն գիտակցում է՝ ով է պոպուլիստն, իսկ ով իրական մարդասերը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *