Safilo իտալական ընկերությունն ակնոցին «սովորեցրել» է հաշվել մարդու ուղեղի ալիքները

8f5d4aced587962aa366236cabcba93d0ff6511d3c3213b0aapimgpsh_fullsize_distrSafilo իտալական մակնիշը պատրաստվում է թողարկել ընկերության պատմության մեջ առաջին խելացի արեւապաշտպան ակնոցը: Այդ մասին հայտնել է ProFashion-ը: Նորույթի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2017 թվականի հունվարին Լաս Վեգասի Consumer Electronics Show ցուցահանդեսում:

Մոդելն արտաքնից սովորական ակնոցի տեսք ունի, դրա վրա չկա խցիկ կամ դիսփլեյ: Սարքը հանդերձված է հինգ հատուկ տվիչներով, որոնք կարող են հաշվել մարդու ուղեղի ալիքները, նշել են արտադրողները: Ստացվող տվյալները կուղարկվեն սմարթֆոնի հատուկ հավելված և կենթարկվեն անալիզի: Դա թույլ կտա գնահատել այն կրողի տրամադրությունը և որոշել նրա վրա ազդող գործոնները:

Նման ակնոցի քաշը կկազմի 36 գրամ, մեկ լրիվ լիցքավորումը կբավականացնի մեկ շաբաթվա աշխատանքի համար: Safilo Group իտալական ընկերությունն արտադրում է ակնոցների շրջանակներ և համագործակցում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Dior-ը, Fendi-ն և Hugo Boss-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *