Օբաման Ջո Բայդենին Ազատության շքանշան է շնորհել

default (17)ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխնախագահ Ջո Բայդենին երկրի բարձրագույն քաղաքացիական պարգեւ՝ Ազատության շքանշան է շնորհել:

Սպիտակ տանն անցկացված պարգեւատրման արարողության ժամանակ Օբաման Բայդենին ԱՄՆ պատմության մեջ լավագույն փոխնախագահն է կոչել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

 Նա նաեւ կատակել է, որ պարգեւատրումը հնարավորություն կընձեռի «համացանցում վերջին անգամ խոսել մեր ընկերության մասին»

Նախագահի ելույթից հուզված Բայդենն իր հերթին ասել է, որ եղել է «հրաշալի մարդու ուղեկիցը, որը հրաշալի բաներ է արել»:

Օբաման եւ Բայդենը լիազորությունները վայր կդնեն հունվարի 20-ին: Այդ օրը երդմնակալությունից հետո ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *