Պենտագոն․ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն ԿԺԴՀ-ի հրթիռային հարձակումից

defaultՄիացյալ Նահանգներն համապատասխան միջոցներ ունի Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության հրթիռային հարձակումից պաշտպանվելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Փիթեր Քուքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք հակահրթիռային պաշտպանության միջոցներ՝ «հովանոց» տարածաշրջանի համար, որը վստահ ենք, թույլ կտա պաշտպանել ԱՄՆ-ն»,- ասել է Քուքը։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր դաշնակիցների հետ, այնտեղ տեղակայելով պաշտպանական միջոցներ ։

 ԿԺԴՀ առաջնորդ ԿԻմ Չեն Ընը իր ամանորյա ուղերձում հայտնել էր, որ երկրում ստեղծվող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մշակման վերջին փուլում է ու «երկիրն ամրապնդելու է իր ռազմական ներուժը, եթե Միացյալ Նահանգները չդադարեցնի ագրեսիվ քաղաքականությունը»։ Նա նաեւ հաստատել է իր երկրի ղեկավարության հավատարմությունը «տնտեսության զուգահեռ զարգացման ու զսպան միջուկային ներուժի ամրապնդման քաղաքականությանը»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *