Թրամփի դեմ կոմպրոմատի մասին զեկույցի հեղինակները մարմնավաճառներից վատն են. Պուտին

Untitled-4-9Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ռուսական հատուկծառայությունների կողմից հավաքված կոմպրոմատի մասին հաղորդագրությունն անվանել է «ակնհայտ կեղծիք և զառանցանք»։ Պուտինի կարծիքով՝ այդ հաղորդագրությունների հեղինակները «մարմնավաճառներից վատն են»՝ փոխանցում է BBC-ն։

Թրամփը Ռուսաստանում եղել է դեռևս գործարարությամբ զբաղվելու տարիներին։ «Նա պարզապես գործարար է եղել, Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ի՞նչ է, որևէ մեկը կարծում է, որ հատուկծառաութոյւները հետապնդո՞ւմ են յուրաքանչյուր ամերիկացի միկիարդատիրոջ։ Իհարկե, ոչ, սա զառանցանք է»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը կասկած է հայտնել առ այն, որ Թրամփը կարող էր իր հյուրանոցային համար հրավիրել ռուս մարմնավաճառների։

«Նա շփվել է աշխարհի ամենագեղեղիկ կանանց հետ (նկատի ունի գեղեցկության մրցույթների մասնակիցներին)։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե նա վազել է հյուրանոց՝ հանդիպելու ցածր սոցիալական պատասխանատվությամբ մեր աղջիկներ հետ»,-ասել է Պուտինը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *