Զարդեր, տոնածառ են գնում. «Մալաթիայում» առեւտուր չկա, աշխատակիցները ստիպված են տաղավարները փակել

defaultԵրեւանի «Մալաթիա» տոնավաճառում Ամանորին ընդառաջ առեւտուր չկա: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցներից տիկին Նարինեն: Նա նշեց, որ տոնավաճառի աշխատակիցները տաղավարների դիմաց վարձավճարները վճարում են դժվարությամբ, անգամ ուրիշից պարտք վերցնելով: Տիկին Նարինեի խոսքով, եթե անցած տարի Ամանորին ընդառաջ որոշ չափով առեւտուրը շատանում էր, այս տարի հակառակն է՝ օր է լինում, երբ ընդհանրապես առեւտուր չի լինում:

«Դե գնում են մոլերից են առեւտուր անում, բոլորին թվում է՝ այնտեղ որակյալ է, ստեղ անորակ ապրանք: Ասում են՝ ժողովրդի ձեռքը գումար չկա, որ գան առեւտուր անեն, բայց մոլ ես մտնում, ոտք դնելու տեղ չկա, ամբողջ օրը մի հատ գլխարկ, ձեռնոց չի լինում վաճառել»,-ասաց նա:

 Տիկին Նարինեն նշեց, որ անելանելի վիճակի պատճառով արդեն շատ առեւտրականներ ստիպված են եղել փակել տաղավարները. «Էդ մարդիկ ամսվա վճարը չեն կարողանում հանել, պարտք են անում, որ վարձը փակեն՝ ինչ իմաստ ունի աշխատանքի գալը: Բացի այդ, ձմեռ է՝ պլիտա ենք միացնում, որ տաքանանք՝ լույսի գումար ենք տալիս»:

Տիկին Նարինեի խոսքով, վերջին մեկ ամսվա ընթացքում շահել են միայն այն առեւտրականները, որոնք  տոնածառ եւ զարդեր են վաճառում. «Գալիս են, ստեղ համեմատաբար էժան են տոնածառերը, ստեղից են գնում: Զարդեր, տոնածառ շատ են գնում, բայց հագուստին ընդհանրապես մոտ չեն գալիս»

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *