Կուբան սկսել է արտահանում իրականացնել դեպի ԱՄՆ

defaultԿուբայի իշխանությունները հայտարարել են գործարք կնքելու մասին, որի շրջանակում 50 տարվա ընթացքում առաջին անգամ այդ երկրից ԱՄՆ առաջին օրինական բեռն է արտահանվելու: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Reuters-ի՝ խոսքը 40 տոննա կուբայական ածխի մասին է, որի պայմանագրային արժեքը շուրջ 17 հազար դոլար է: «Cubaexport» պետական ընկերության տնօրեն Իզաբելլա Օ՛Ռայլիի խոսքով՝ սա առաջին պայմանագիրն է, բայց հարաբերությունների զարգացման հույս կա, եւ ոչ միայն ածխի, այլեւ այլ ապրանքների հարցում, օրինակ՝ մեղրի կամ սուրճի:

 Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Կուբան 2014 թվականի ավարտին հայտարարեցին հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին: Այս ընթացքում երկու երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, Հավանա են մեկնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վաշինգտոնը նաեւ չեղարկել է Հավանայի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ, չնայած ավելի քան կես դար գործող առեւտրային էմբարգոն դեռեւս ուժի մեջ է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *