«Յուվենթուսը» հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանով

darmian_640x420Թուրինյան «Յուվենթուսը» հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը:

Հաղորդվում է, որ «Ծեր Սենյորան» նախատեսում է գնել ֆուտբոլիստին ոչ թե ձմեռային, այլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանով հետաքրքրվում է նաև իտալական մեկ այլ ակումբ՝ «Ինտերը», ում հետ «Յուվենթուսը» պետք է պայքարի 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Դարմիանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 հանդիպման:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *