ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ

cffda345cf1643de5b46817dab419775ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել է թուրքական երկու ընկերությունների և երեք ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պատժամիջոցները սահմանվում են Իրանի հետ վերջիններիս կապերի պատճառով:

Ըստ ԱՄՆ պաշտոնական Federal Register-ի` Մուրադ Թաշքըրանը և «Քոմփոզիթ Քիմիա» ընկերությունը ներառվել են ամրիկյան «սև ցուցակում» այն պատճառով, որ Իրան են մատակարարել «ամերիկյան ծագման բարձրորակ ածխածնային հյուսվածք»: Բացի այդ, Ռեշիթ Թավանը, Ֆուլյա Քալաֆաթօղլու Օգուզթյուրը և «Ռամոր գրուպ» ընկերությունը ևս հայտնվել են ամերիկյան «սև ցուցակում» «Իրանի զինված ուժերի օգտագործման համար ամերիկյան ապրանքներ ձեռք բերելու և փոխադրելու» հետ կապ ունենալու պատճառով:

Այսուհետ նշված անձանց և ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ում գործելու է արտահանման լիցենզիաների տրամադրման հատուկ ռեժիմ` «մերժման կանխավարկածով»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *