Չիլիի արտահանողների ասոցիացիան պաշոնական ընթրիքի ժամանակ երկրի էկոնոմիկայի նախարարին նվիրել է ռեզինե սեքս-տիկնիկ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։
«Որպեսզի խթանենք էկոնոմիկան»,-գրված է եղել նվերի վրա։
Տեղեկատվության համաձայն՝ այս քայլը քննադատության է արժանացել հասարակության և Չիլիի նախագահ Միշել Բաչելետի կողմից։
«Կանանց իրավունքների համար պայքարն իմ երկու կառավարությունների աշխատանքի գլխավոր սկզբունքն է դարձել, այն ինչ տեղի ունեցավ Asexma ընթրքի ժամանակ, անտանելի է»,-գրել է Չիլիի նախագահը Twitter-ում։