Bild․ Քիսինջերը պետք է կանխի նոր սառը պատերազմը

default-18Դոնալդ Թրամփը իր կողմն է գրավում արտաքին քաղաքականության ոլորտի ծանրաքաշին, գրում է Bild –ը։ Նախկին արտգործնախարար առասպելական Հենրի Քիսինջերը պետք է ամբողջ աշխարհին բացատրի ԱՄՆ ապագա նախագահի արտաքին քաղաքական ծրագրերը, նաեւ այն, թե նա ինչ նկատի ուներ, երբ Twitter -ում ակնկարկում էր Ռուսաստանի հետ նոր միջուկային մրցավազքի մասին։ Պարբերականի տեղեկություններով, Քիսինջերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ծրագրի հեղինակն է համարվում։

Քիսինջերը,- գրում է գերմանական տաբլոիդը,-կարող է միջնորդ դառնալ Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ։ Թրամփը մտադիր է մերձենալ Կրեմլի հետ։ Ըստ լուրերի, նախկին պետքարտուղարը արտասովոր սերտ կապեր ունի Կրեմլի առաջնորդի հետ»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *