Զինյալները հարձակում են գործել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդի տան վրա

timthumb-63Զինված մարդիկ կրակ են բացել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդի տան վրա և սպանել առնվազն մեկ մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ըստ ոստիկանության ունեցած տվյալների` երկու զինյալները հարձակվել են մոլլա Աբդուլ Սալամ Զաիֆի տան վրա այս գիշեր: Այդ պահին տանտերը տանը չէ եղել:

Հարձակման համար դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի վերցրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին զինյալները հարձակվել էին աֆղանական խորհրդարանի պատգամավոր Միր Վալի տան վրա, որը գնտվում է Քաբուլում: Հարձակման արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում, խորհրդարանականի երկու թոռները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *