The Hill. Ինչու Օբաման Իսրայելից շրջվեց

defaultՍպիտակ տան որոշումը՝ հրաժարվել իր բազմամյա քաղաքականությունից եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին թույլ տալ, որ դատապարտի պաղեստինյան տարածքներում իսրալելական բնակավայրերի շինարարությունը, դարձավ նախագահ Օբամայի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լարված հարաբերությունների գագաթնակետը: Այս մասին նշված է The Hill-ում:

Օբամայի այս որոշումը նրան քաղաքական սպեկտրի բոլոր կողմերի քննադատության օբյեկտ է դարձրել: Անկասկած, հեռացող նախագահն այն չէր ընդունի, եթե նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը հաղթեր: Օբամային քննադատել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ աջ ուժերը, իսկ նրա որոշումը կարող է Կոնգրեսում ՄԱԿ-ի ֆինանսավորման շուրջ լուրջ վեճերի հանգեցնել: Բայց Օբամայի թիմը որոշել է, որ այն դրան արժանի է:

 Ամերիկյան շատ վարչակազմեր են հանդես եկել Իսրայելի բնակեցման քաղաքականության դեմ այն տարածքներում, որոնց պաղեստինցիներն են հավակնում՝ դա համարելով հակամարտության երկկողմանի խաղաղ կարգավորման ճանապարհի գլխավոր խոչընդոտը: Ուրբաթ ընդունված բանաձեւի ձեւակերպումները համապատասխանում են ԱՄՆ-ի այս քաղաքականությանը:

Սակայն 1980 թվականից սկսած ԱՄՆ-ը վետո էր դնում ՄԱԿ-ի բանաձեւերի վրա, որոնք դատապարտում էին Իսրայելի բնակեցման ակտիվությունը: Հնարավոր է, որ այս քայլն Օբամայի համար բացասական հետեւանքներ ունենա՝ Նեթանյահուին եւ Թրամփին սադրելով խստացնել պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը, որը հակասում է հեռացող նախագահի մոտեցմանը: «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա հունվարի 20-ից հետո ամեն ինչ կփոխվի»,- իր «Թվիթերում» գրել է Թրամփը:
Ըստ երեւույթին, այս որոշումը Օբամայի վերջին հնարավորությունն է միջազգային ասպարեզում իր ազդեցությունը Թրամփին ցուցադրելու համար, որը հրապարակավ հայտարարել է այնպիսի արտաքին քաղաքականություն վարելու պատրաստակամության մասին, որը կհակասի ընթացիկ վարչակազմի քաղաքականությանը: Սա կարող է ապագայում հնարավոր խաղաղ բանակցությունների գործընթացում լրջորեն բարդացնել Իսրայելի կառավարության վիճակը, չնայած Թրամփն, ըստ երեւույթին, պատրաստ է այդ քաղաքականությունը փոխել:
Չնայած ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը ոչ մի քաղաքական հետեւանքների չի հանգեցնում, կարող է պաղեստինցիների համար այն նախադեպը դառնալ, որը կազդի Իսրայելի հետ ապագա բանակցություններում խաղաղ համաձայնագրի մշակման գործընթացի վրա: Դա կարող էր խաղաղ համաձայնագրի հասնելու Քլիթոնի խնդիրը բարդացնել, եթե նա հաղթեր ընտրություններում: Հիմա դա արդեն Թրամփի խնդիրը կլինի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *