Moody’s-ն Ադրբեջանին տվել է բացասական գնահատական

timthumb-32Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի կրեդիտային վարկանիշը վելուծելով տվել է Ba1 բացասական գնահատական:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կրեդիտային վարկանիշի վերաբերյալ Moody’s-ի ամենամյա զեկույցի համաձայն’ այդ երկրի տնտեսական աճի ռիսկերը պայմանավորված են ազգային արժույթի անկմամբ, բնակչության գնողունակությունը նվազեցնող բարձր գնաճով, տնային տնտեսությունների սպառման նվազմամբ եւ բանկային համակարգում ստեղծված վատ իրավիճակով պայմանավորված ներդումային հեռանկարների նվազմամբ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական մանաթի պաշտոնական փոխարժեքը նվազել է 10 տոկոսով: 2016 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,5969 մանաթ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *