Երեւան քաղաքի մաքրությամբ զբաղվող «Սանիթեք» ՍՊԸ-ն 26 միլիոն եվրոյի ներդրում է ունեցել Հայաստանում: Այս մասին այսօր դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սանիթեք» ՍՊԸ-ի լիբանանցի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը:
«Այս տարվա ընթացում ավելացրել ենք մեր մեքենաները, սարքավորումները եւ մարդկային ոլորտում բարելավումներ են տեղի ունեցել: «Սանիթեքը» 26 միլիոն եվրոյի ներդրում է ունեցել երկրում: Այս պահին 1086 ամբողջական հաստիքով աշխատողներ ունենք եւ 9 հարյուր հազար դոլարի ներդրում է կատարվել տնտեսությունում»,-ասաց նա: