Mundo Deportivo. ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա Ռոնալդուն

74071Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի նաեւ ՖԻՖԱ-ի վարկածով, գրում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Արքայական ակումբում իր աղբյուրներին:

ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունն անցկացվելու է հունվարի 9-ին Ցյուրիխում: Այս տարի Ռոնալդուն արժանացել էր նաեւ France Football-ի «Ոսկե գնդակին»:

 Հինգ տարի անց France Football-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին դարձյալ ընտրեց ՖԻՖԱ-ից առանձին՝ լրագրողների քվեարկությամբ: Նախորդ հինգ տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ֆրանսիական պարբերականն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրում էին լրագրողների, հավաքականների մարզիչների եւ ավագների համատեղ քվեարկությամբ:

Այս տարի 31-ամյա Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաեւ Պորտուգալիայի հավաքականին օգնել է պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *