Գիտնականները բջիջների աշխատանքը կարգավորող միկրոպրոտեին են հայտնաբերե

12762Նախկինում մարդու օրգանիզմում միկրոպրոտեինների դերը անարդարացիորեն թերագնահատում էին: Հիմա գիտնականները սկսել են ավելի լավ հասկանալ այդ փոքրիկ մոլեկուլների դերն ու նշանակությունը: Օրինակ՝ NoBody (non-annotated P-body dissociating polypeptide) միկրոպրոտեինը, որը վերջերս հայտնաբերել են Yale University-ի եւ Salk Institute-ի գիտնականները, մեծ թվով կենսաբանական պրոցեսների է մասնակցում, կարգավորում է բջիջների աշխատանքը, իսկ որոշ դեպքերում պատասխանատու է հիվանդությունների առաջացման համար, օրինակ՝ նյարդաբանական:

Սպիտակուցները բջիջների համար «աշխատանքային ձիուկներ» են: Դրանց գենետիկ հետքերը ծածկագրված են ԴՆԹ-ում եւ բջջային մեխանիզմ են փոխադրվում մատրիցային ՌՆԹ-ի (մ-ՌՆԹ) օգնությամբ արտադրվող սպիտակուցներով: Անչափ կարեւոր է, որ բջիջը չափից ավելի շատ սպիտակուց չարտադրի: Տվյալ դեպքում այն, մասնավորապես, կարգավորվում է մ-ՌՆԹ-ի միջոցով, դա կասեցնում է սպիտակուցային սինթեզը:

 Նախկինում գիտնականներին հայտնի NoBody սպիտակուցը շատ կարեւոր է մ-ՌՆԹ-ի մշակման համար: Պարզվել է, որ այս սպիտակուցը փոխազդում է մյուս սպիտակուցների հետ, որոնք բջիջների հատուկ հատվածներում (հատուկ գրանուլներում) օգնում են մ-ՌՆԹ-ի մշակմանը: Բջիջների մեջ հատկապես NoBody-ի մակարդակի փոփոխություններն են ընդունակ խախտելու մ-ՌՆԹ-ի մշակման պրոցեսը՝ մի ամբողջ շարք հիվանդություններ առաջացնելով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *