Հալեպից հետո 1,5 մլրդ սուննիներ ատում են Ռուսաստանը, և սա դեռ երկար կտևի. Անդրեյ Պիոնտկովսկի

640942Ո՞վ է կանգնած Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովի սպանության ետևում՝ ծայրահեղականնե՞րը, Սիրիայի հետ կապ ունեցող իսլամիստ արմատական ուժե՞րը: Սա կարո՞ղ էր իսկապես լինել սադրանք՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման խափանմանը կամ Սիրիայի հարցի շուրջ խաղաղ բանակցությունների ձախողմանը, թե՞ սպանությունը իսկապես կարող էր պատվիրված լինել հենց թուրքական իշխանությունների կողմից:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցադրմանը՝ ռուսաստանցի հայտնի հրապարակախոս, պատմաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համակարգային վերլուծության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անդրեյ Պիոնտկովսկին ասաց. «Պետք չէ փնտրել բարդ բացատրություններ կամ պատճառներ: Հալեպից հետո մեկուկես մլրդ սուննիներ ատում են Ռուսաստանը: Եվ սա դեռ երկար կտևի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *