Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը

defaultԱդրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը հերքել է Բաքվում միջկրոնական հանդուրժողականության գիտաժողովի հետնաբեմում իր հայտարարությունների մասին Trend գործակալության տարածած տեղեկությունը։

Դեկտեմբերի 15-ին ադրբեջանական կայքը  հոդված էր հրապարակել «Ադրբեջանում ԵՄ գրասենյակը վերաբերմունք է հայտնել Բաքվի երիտասարդական պլատֆորմի հայ անդամի կալանքի հարցով» վերնագրով։

 «Ես ուզում եմ պարզաբանել, որ ես տեղեկություններ չունեմ Բաքվի պլատֆորմի անդամներից որեւէ մեկի շուրջ տիրող վիճակի մասին։ Ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ կարեւոր է խթանել երկու տարբեր խմբերի միջեւ երկխոսությանը նաեւ բարդ թեմաների շուրջ, բայց ես տեղեկություններ չունեմ բաքվի պլատֆորմի մասին։ Ուստի ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել կամ գնահատական տալ նրանց աշխատանքին»,– ասված է ԵՄ պատվիրակության՝ ֆեյսբուքյան էջում արած հայտարարության մեջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *