ԼՂՀ ԱԳՆ-ն Լապշինի գործի մասին․ Ադրբեջանի իշխանությունները նորից դիմել են ահաբեկման քաղաքականությանը

default-79ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

«Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները եւ քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։

Նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության իրավունքների ակնհայտ ոտնահարում է, այլեւ ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆմեկնաբանության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում էին սկսել Լապշինի դեմ ԼՂՀ այցելելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *