Բեռլինի ողբերգությունից հետո Ֆրանսիայում խստացրել են անվտանգության միջոցառումները

defaultԲեռլինում սուրբծննդյան տոնավաճառում ենթադրյալ ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում խստացրել են անվտանգության միջոցառումները: The Local-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրունո լը Ռուն: Հիշեցնենք, որ Գերմանիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով 12 մարդ է զոհվել:

«Ողբերգության մասին տեղեկանալուց անմիջապես հետո մենք անհապաղ խստացրեցինք անվտանգության միջոցառումները»,- ասել է նախարարը:

 Սուրբծննդյան տոնավաճառներ են բացվել Ֆրանսիայի բազմաթիվ խոշոր քաղաքներում: Տոնավաճառների տարածքների շուրջը կրկնակի պաշտպանություն է սահմանվել, իսկ Ելիսեյան դաշտերի տոնավաճառում պարեկում են զինված ոստիկաններ եւ զինվորներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սուրբծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ բեռնատարի մխրճվելուց հետո Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է «ենթադրյալ ահաբեկչական գործողությունը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *