ԱՄՆ-ը չինացիներից պահանջում է վերադարձնել որսած անօդաչուն

default-76Չինաստանի ռազմածովային ուժերը Հարավչինական ծովի միջազգային ջրերում տիրացել են ստորջրյա անօդաչու սարքին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

ԱՄՆ-ը պահանջել է, որ անօդաչուն, որն օգտագործվում է ջրի մակարդակը եւ աղիությունը չափելու համար, վերադարձնեն: Անօդաչուն որսացել են Ֆիլիպինների արեւմտյան ափից մոտ 50 մղոն (80 կմ) հեռավորությամբ:

Չինացիները անօդաչուն որսացել են դեկտեմբերի 15-ին անմիջապես այն բանից առաջ, երբ ԱՄՆ ՌԾՈւ օվկիանոսագրական նավն այն պետք է նավ բարձրացներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *