Գերմանիայում 106 տարեկան հասակում մահացել է Գեբելսի քարտուղարը

GettyImages-5436245821485705721Մյունխենում 106 տարեկան հասակում մահացել է Բրունգիլդա Պոմզելը՝ նացիստական Գերմանիայի կրթության, պրոպոգանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի քարտուղարը։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նա մահացել է հունվարի 27-ին։

2016թ․ օգոստոսին Պոմզելն առաջին անգամ մանրամասներ է պատմել Գեբելսի մոտ իր աշխատանքի վերաբերյալ։ Նա ասել է, որ ստիպված է եղել հետևել Հիտլերի բունկերի ալկոհոլի պաշարներին, որոնք օգտագործվում են «անզգայությունը» պահպանելու համար։ Գերմանուհին նաև ուղղումներ է մտցրել զոված զինվորների վերաբերյալ վիճակագրության մեջ։

Նա Գեբելսի մոտ աշխատել է 1942-1945թթ․։ Նախարարը և նրա կինն իրենց վեց երեխաներին թունավորելուց հետո 1945թ․ մայիսի 1-ին ինքնասպանություն են գործել։ Նույն թվականին Պոմզելը ձերբակալվել է և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Արդյունքում ավելի քան 20 տարի նա աշխատել է ARD հեռուստաալիքում։ Նրա խոսքով՝ միայն ազատ արձակվելուց հետո է իմացել հոլոքոստի և հրաների նկատմամբ Հիտլերի քաղաքականության մասին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *