Խաղողագործների պարտքերը կմարվեն մինչև տարեվերջ

arm146115319724

Մինչև տարեվերջ ընկերությունները կվճարեն մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքը: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ նախօրեին հանդիպել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ, որոնց խնդիրն արդեն գրեթե լուծված է: «Պարտք մնացած գործարանները կվճարեն կոնյակի սպիրտի վաճառքից ստացած միջոցներով: Գնորդն արդեն հայտնվել է և վճարել, մնում է տեղափոխման հարցը: Առաջինը պարտքը կմարի «Վեդի ալկոն»-ն, այնուհետև՝ Քաղցրաշենում գտնվող «Վինար» գործարանը: Այդպես աստիճանաբար բոլոր պարտքերը կմարենք», նշեց նախարարը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *