Զինծառառայողների առողջության ու կյանքի ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթն ընդունվեց 101 կողմ ձայնով

aj-artahert2-620x300Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկեց  կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Գրանցված 113 պատգամավորներից կողմ քվեարկեց 101-ը,  դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ ոչ մեկը: Արդյունքները մի քանիսը ողջունեցին ծափահարություններով: Պատգամավորներից մեկը դժգոհեց, թե իր քվեարկության կոճակը չի աշխատել: Կողմ հաշվեցին 102 ձայն:

Մինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց կուլտուրա ունենալ ու նման օրինագծեր ներկայացնելուց առաջ  «բանի տեղ դնել» մարդկանց:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *