Դաշնակցության համար երեք ճանապարհ կա

timthumb-22«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի և Սփյուռքի կառույցների միջև նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի որոնումներն են։

Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահամավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։ Դաշնակցության համար երեք ճանապարհ կա՝ առանց հաղթելու հեռանկարի մասնակցել առանձին, հաղթելու հեռանկարով մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով, կամ ԲՀԿ-ի հետ դաշինքով։

Ու թեև Դաշնակցական գործիչների, Արամ կաթողիկոսի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև ջերմ հարաբերությունները պահպանվում են, այս օրերին Սփյուռքի դաշնակցական պաշտոնաթերթերը՝ մասնավորապես «Ասպարէզը» սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությունը»:

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *