Հայ–իրանական սահմանին 4 կգ թողած թմրանյութ են հայտնաբերել (ֆոտո)

defaultՀայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները հայ–իրանական սահմանին 4 կգ թողած թմրանյութ են հայտնաբերել։

ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից  NEWS.am–ին հայտնում են, որ սահմանամերձ տեղանքի զննության ընթացքում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները սեւ գույնի փաթեթ են հայտնաբերել, որում բուսական ծագման մուգ դարչնագույն նյութ է եղել, ենթադրաբար՝ «օփիումի հումք»՝ ավելի քան 4 կգ քաշով։ Ծառայողական շան մասնակցությամբ օպերատիվ–հետախուզական եւ որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։  Այս պահին ռուս սահմանապահներն ու հայ իրավապահները միջոցներ են ձեռնարկում չարագործներին գտնելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *