Իսրայելը Թրամփին խնդրել է կանխել ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումը

defaultԻսրայելն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է ճնշում գործադրել, որպեսզի կանխվի հրեական բնակավայրերի շինարարությունը դադարեցնելու կոչ անող ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իսրայելական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ խնդրանքը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելն իմացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փաստաթղթի ընդունումը թույլ տալու՝ Օբամայի վարչակազմի մտադրության մասին:

 Թրամփը Twitter-ում կոչ է արել արգելափակել բանաձեւը եւ հեռախոսազրույց ունեցել Եգիպտոսի նախագահի հետ, որն անսպասելիորեն իր պատվիրակությանը հանձնարարել է հետաձգել իրենց ներկայացրած բանաձեւի շուրջ դեկտեմբերի 22-ի քվեարկությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը, որը բարդ հարաբերություններ ունի Օբամայի հետ, կարծում է, որ ԱՄՆ-ն վաղուց է պաղեստինցիների հետ ծրագրել այս քվեարկությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *