Բեռլինում մարդկանց ամբոխի մեջ բեռնատարի մխրճվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի

defaultԲեռլինի կենտրոնում, որտեղ բեռնատարը մարդկանց ամբոխի մեջ էր մխրճվել, արտակարգ միջադեպի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին Twitter-ում հաղորդել է Բեռլինի ոստիկանությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ 48 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի եւ 50 վիրավորի մասի:

 «Բրայտշայդպլատցում այսօր 12 մարդ է զրկվել կյանքից, 48-ը հիվանդանոցներում է, ոմանք՝ ծանր վնասվածքներով»,- հաղորդել է Բեռլինի ոստիկանությունը:

Զոհերի թվում է Լեհաստանի քաղաքացին, որը բեռնատարի մեջ է եղել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *