Քաոս` Հայաստանում. ո՞րն է ելքը

15589627_1136749736444290_3251915936597253609_nՉնայած երբեմն ոմանց կարող է թվալ, թե աշխարհն անտարբեր է Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ ու աչքաթող է արել այստեղ տեղի ունեցող իրադարձությունները, սակայն անհերքելի փաստ է,որ երբեք էլ աշխարհի ուշադրությունը, որքան էլ աննկատ դա կարող է թվալ, չի շեղվել հետխորհրդային երկրների ներքին պրոցեսներից. Հայաստանը մշտապես եղել ու մնում է արևմտյան խոշոր վերլուծական կենտրոնների համակ ուշադրության կենտրոնում:

«Քարնեգի» հմնադրամը բավական ծավալուն զեկույց է հրապարակել մեր երկրի վերաբերյալ, ուր, պարզվում է, տեղ են գտել բոլոր այն հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, որոնց երկիրն, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, շարունակում է բախվել: Զեկույցից պարզ է դառնում, որ այս ողջ ընթացքում, երբ ՀՀ-ում տեղի էին ունենում բուռն իրադարձություններ, աշխարհը ևս դրանցից իր համար հետևություններ էր փորձում անել՝ հստակ դիրքորոշում որդեգրելու այդ ամենի նկատմամբ:

Նախ՝ պետք է նկատել, որ Փոլ Ստրոնսկիի՝ Հայաստանի մասով սույն զեկույցը բավական հոռետեսական բնույթ է կրում. դրանում հստակորեն ֆիքսվել են բոլոր այն՝ հայ հասարակությանը հայտնի թերություններն ու խնդիրները, որոնք, ըստ էության, պատճառ են հանդիսանում այն աղետալի վիճակի, որում ներկայումս գտնվում է երկիրը. կոռուպցիա, օլիգոպոլիա, շրջափակում, արտագաղթ, քաղաքական դաշտի ձևախեղում և այլն:

Հատկանշական է այն, որ որպես երկրում տարիներով արմատացած բացասական երևույթների արգասիք, զեկույցում հատուկ կերպով նշվում է հասարակության շրջանում գոյացած համընդհանուր հիասթափութան մասին, իշխանություն-ժողովուրդ կապի բացակայության, որ բնական հետևանքն է այն քաղաքականության, որ տարիներ շարունակ վարվել է իշխանությունների կողմից: «Հայաստանի իշխող վարչակազմի ու ժողովրդի միջև գոյություն ունեցող անդունդը հետզհետե է՛լ ավելի է խորանում ՝ պաշտոնական Երևանի վերահսկողությունից դուրս գտնվող մի շարք երևույթների ու թույլ տված սխալների պատճառով», – բառացիորեն ասվում է կենտրոնի եվրասիական գծով առաջատար փորձագետ Փոլ Ստրոնսկիի զեկույցում՝ հստակ ամրագրելով այն իրողությունը, որ հայաստանցիներն այլևս պատրաստ չեն նախկինի պես հաշտվել սահմանափակ ժողովրդավարության ու տնտեսական դժվարին կացության հետ միայն հանուն անվտանգության:

Անկասկած, բոլոր այս բացասական երևույթները չեն կարող ցանկալի լինել ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած այլ երկրի համար, սակայն այն սրությունը, որ ձեռք են բերում սրանք մեր պարագայում, անհամեմատելի է այլոց հետ. պատերազմական վիճակում գտնվող,ամեն ժամ գոյության պայքար մղող երկրում հասարակության ու իշխանությունների միջև կապի էական թուլացումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հայոց պետականության համար,ինչն էլ, իր հերթին, նշանակում է,որ վաղուց ժամանակն է սթափվելու ու ուղիներ փնտրելու գերխնդրի հաղթահարման համար:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ սույն պրոբելը կարող է լիարժեքորեն իր լուծումը գտնել բացառապես երիտասարդ սերնդի ունեցած ներուժը գործի դնելու, այն չանտեսելու շնորհիվ: Ապագան հենց նրանց է պատկանում, ու միանգամայն տրամաբանական է, որ նախևառաջ երկրի վաղվա տերերը իրենց մասնակցությունը բերեն կարևորագույն այս խնդրի լուման գործում:

Հարցը, սակայն, թե ինչպես կամ ինչ ձևաչափով պետք է երիտասարդ սերնդի մասնակցության խնդիրը լուծել, թերևս, երկար ժամանակ մնում էր «օդում կախված»,մինչև այն պահն, երբ հասարակական-քաղաքական ասպարեզ իջավ «Միասնություն» համազգային շաժումը, որի կողմից առաջ քաշված ձևաչափը եկավ դառնալու այն հիմնական ֆորմատն ու գործիքակազմը, որի շնորհիվ, անկասկած, հնարավոր է լինելու հասարակություն-իշխանություն կապն ամրապնդել, ժողովրդի ու նամանավանդ երիտասարդության ձայնը լսելի դարձնել էլիտաներին, ստիպել վերջններիս հաշվի նստել հասարակության հետ. այս իմաստով, պետք է նկատել, «Միասնության» առաջ քաշած ձևաչափը մեր իրականության պայմաններում միանգամայն ունիկալ բնույթ է կրում:

Անքննարկելի ճշմարտություն է՝ առանց իշխանություն-հասարակություն փոխվստահելի համագործակցության երբևիցե ու որևիցե պարագայում հնարավոր չի լինելու լուծում տալ այն բոլոր հիմնախնդիրներին, որոնք հանրահայտ են բոլորին ու նույնիսկ օտարներին. հայոց նորանկախ պետականության հիմքը ոչ թե արտոնյալ չինովնիկներն են, այլ՝ ժողովուրդն՝ ինքը, որ մեկտեղելով իր ներքին ռեսուրսները, կարող է ու պետք է լուծում տա այն բոլոր մարտահրավերներին,որոնք, շատ դեպքերում սուբյեկտիվ գործոններով պայանավորված, անհաղթահարելի թվացող արգելք են դարձել երկրի զարգացման գործում.բոլոր խնդիրների լուծման բանալին փոխհասկացվածության ու հասարակական փոխըմբռնման մեջ է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *