Պուտինը մինչեւ 2020 թվականը երկարաձգել է ԽՍՀՄ անձնագրով մարդկանց պարզեցված կարգով քաղաքացիություն տալը

defaultՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը մինչեւ  2020–ի հունվարի 1-ը երկարաձգում է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության տրամադրումն այն մարդկանց, որոնք ԽՍՀՄ քաղաքացի են եղել եւ Ռուսաստան են ժամանել բնակության մինչեւ 2002–ի նոյեմբերի 1-ը, որոնք, սակայն, այլ քաղաքացիություն չունեն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Դեկտեմբերի 9-ին Պետդումայի ընդունած օրենքի համաձայն՝ 2012–ին քաղաքացիության մասին օրենքում հավելյալ գլուխ է ավելացել, որը թույլ է տալիս պարզեցված կարգով ՌԴ անձնագիր տրամադրել 2 կարգի անձանց. «Նրանց, ովքեր ԽՍՀՄ քաղաքացիություն են ունեցել եւ ՌԴ բնակության են տեղափոխվել մինչեւ 2002–ի նոյեմբերի 1-ը, չունի ՌԴ քաղաքացիություն, բայց եւ այլ երկրի քաղաքացի չէ կամ այլ պետությունում կացության իրավունք չունի, ինչպես նաեւ այդ մարդկանց, ովքեր մինչեւ 2002–ի հուլիսի 1-ը ՌԴ քաղաքացու անձնագիր են ստացել լիազոր մարմիններում, սակայն նրանց քաղաքացիությունը կասկածի տակ է դրվել (անձնագիրն առգրավվել է կամ գործող չի համարվում)»։

 Այս մարդկանց համար ՌԴ անձնագրի տրամադրման պարզեցված կարգ է գործում, այսինքն՝ առանց պարտադիր ժամանակավոր կացության, եկամուտների մասին տեղեկանքի, ռուսերենի քննության։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *