Ռիգայում մեծ շուքով նշել են Շերլոք Հոլմսի ծննդյան տարեդարձը

defaultՌիգայում մեծ շուքով նշել են Շերլոք Հոլմսի ծննդյան տարեդարձը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ռիգայի փողոցները կրկին լցվել են իսկական ջենտլմեններով եւ լեդիներով, Հոլմսի եւ նրա հավատարիմ ընկերոջ՝ բժիշկ Վաթսոնի նմանակներով, ինչպես նաեւ Արթուր Կոնան Դոյլի հայտնի վեպերի այլ վառ հերոսներով:

 2012 թվականին Ռիգան դարձավ առաջին քաղաքը, որը որոշեց նշել անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի վեպերի հերոսի տարեդարձը: Նախաձեռնողները կարծում են, որ հենց Լատվիայի մայրաքաղաքը պետք է դառնա տոնակաարությունների վայր, որտեղ անցկացվել են Իգոր Մասլեննիկովի «Շերլոք Հոլմսի եւ բժիշկ Վաթսոնի արկածները» հայտնի ֆիլմի նկարահանումները:

Շերլոք Հոլմսի տարեդարձն այստեղ տոնում են ամեն տարի: Արթուր Կոնան Դոյլն իր հերոսի ծննդյան հստակ օր չի նշել, բայց ենթադրվում է, որ նա ծնվել է 1854 թվականի հունվարին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *