Լե Պենը խոստացել է ընտրվելու դեպքում ԵՄ–ից Ֆրանսիայի դուրս գալու հանրաքվեն կազմակերպել կես տարում

defaultԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալու մասին հանրաքվեն կկազմակերպվի  կես տարվա ընթացքում, եթե նախագահական ընտրություններում հաղթի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ քաղաքական գործիչը։

«Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ես ֆրանսիացիներին ասել եմ, որ եթե նրանք ինձ ընտրեն, ես անհապաղ կմեկնեմ Բրյուսել, որպեսզի բանակցություններ սկսեմ մեր ինքնիշխանության վերականգնման հարցով։ Իսկ իմ ընտրվելու դեպքում կես տարի անց հանրաքվե կկազմակերպենք»,– ասել է Լե Պենը։

 «Ազգային ճակատի» առաջնորդը կարծում է, որ եթե ԵՄ–ն չգնա զիջումների, իսկ Բրյուսելի հետ բանակցությունները արդյունք չտան, Ֆրանսիան պիտի լքի Եվրամիությունը։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ եթե Ֆրանսիան լքի ԵՄ–ն, անմիջապես կսկսի փլուզվել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *