Կանադացիներին խորհուրդ են տվել զգուշանալ ավտոմեքենաները լիզող եղջերուներից

default-91Կանադայի իշխանությունները վարորդներին խորհուրդ են տվել չվանել ավտոմեքենաները լիզող եղջերուներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC News-ը:

Ալբերտա նահանգի կառավարությունը նախազգուշացրել է, որ տեղի արգելոցներից մեկի եղջերուները համարձություն են ձեռք բերել եւ մոտենում են մեքենաներին ու լիզում ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու նպատակով ցանված աղը, որը կուտակվում է ավտոմեքենաների վրա:

 Մասնագետների խոսքով՝ հասուն եղջերուներն ավելի քան 450 կգ են կշռում եւ տեղից չեն շարժվի, որքան էլ փորձեն հրել նրանց: Եթե կենդանին որոշի, որ իրեն վտանգ է սպառնում, կարող է հարձակվել մարդկանց կամ մեքենաների վրա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *