«Հայաստան» հիմնադրամը հնդկաձավարի վերամշակման գործարան է կառուցում Բավրայում

defaultԱրգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիէան ընտանիքներիի եւ Քիքոր Շիմշիրողլուի ֆինանսավորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բավրա գյուղում հնդկաձավարի գործարան է կառուցում:

Հնդկաձավարի մշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը 2015 թ-ին մեկնարկած ձեռնարկի շրջանակներում տրամադրում է անհրաժեշտ սարքավորումներ եւ իրականացնում ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Դեկտեմբերի 6-ին Ծովագյուղում բացվել է հնդկաձավարի առաջին գործարանը Հայաստանում:

 Գործարանը կյանքի կոչելու համար վերակառուցվել է գյուղատնտեսական նպատակներով նախկինում համայնքում գործող շենքը: Վերակառուցվել են պատերը, հատակը, փոխարինվել է տանիքի ծածկը, տեղադրվել են պատուհաններ եւ դարպասներ: Շինարարական աշխատանքներին զուգընթաց գործընկեր կազմակերպությունը տեղադրում է հոսքագիծ: 2017թ.-ի ամռանը նախատեսվում է ավարտել աշխատանքները՝ ներառյալ ինժեներական ցանցերի իրականացում, շենքի ներքին ու արտաքին հարդարում, կից լաբորատոր մասնաշենքի կառուցում:

Գործարանի ներկայիս պատասխանատու Կորյուն Սումբուլյանի խոսքով՝ հնդկաձավարի մշակման գործարանը կսպասարկի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի շուրջ 430 ֆերմերային տնտեսություններին, որոնք ցանքի, բերքահավաքի եւ վաճառքի հարցերն արդյունավետ կազմակերպելու նպատակով միավորվել են կոոպերատիվներում: ՙ Հնդկաձավարի աճեցումն ու արտադրությունը նոր մշակույթ է Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները բարենպաստ են այս մշակաբույսի աճեցման համար, եւ արդեն ստացել ենք առաջին բերքը: Մի քանի տարվա ընթացքում գործարանի արտադրական հզորությունը կարող ենք հասցնել տարեկան մինչեւ 9000 տոննայի եւ տեղական շուկան ապահովել մատչելի արտադրանքով՚,- ասում է Կորյուն Սումբուլյանը:

Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բավրա գյուղում Հիմնադրամը Դեւեճիէան ընտանիքի հովանավորությամբ վերջին երեք տարիներին կառուցել է նաեւ համայնքային կենտրոն, սպորտհրապարակ, մարզադաշտ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *