Պալմիրայի բնակիչների 80 տոկոսը տարհանվել է

1923015Սիրիայի Հոմս նահանգի նահագապետ Թալալ Բարազին հայտարարել է, որ երկրի կառավարական զորքերը կարողացել են Պալմիրայից տարհանել բնակչության 80 տոկոսին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Տարհանվել է Պալմիրա քաղաք բնակիչների 80 տոկոսը, մենք անհանգստացած ենք նրանց ճակատագրով, ովքեր մնացել են այնտեղ»,-նշել է նա։

Բարազիի խոսքով՝ Սիրիայի բանակը, ինչպես նաև նրա դաշնակիցներն օպերատիվ կերպով վերախմբավորվում են, ինչի առնչությամբ նա ենթադրություն է հայտնել, որ Պալմիրայի նկատմամբ վերահսկողությունը կվերականգնվի մոտ ժամանակներս։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *