Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով Սահմանադրական լսումները կկայանան դեկտեմբերի 22-ին

defaultՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հըի իմպիչմենտի հարցով Սահմանադրական դատարանի լսումները կկայանան դեկտեմբերի 22-ին, հայտնում է Reuters–ը։

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի Ազգային ժողովն իմփիչմենթ էր հայտարարել նախագահ Պակ Կըն Հեին: Նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են վարչապետ Հվան Գյո Անին, մինչեւ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում կայացնի Փակ Կըն Հեի ճակատագրի շուրջ:

 Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, խմբագրել է նախագահի ելույթները: Քննիչները ենթադրում են, որ նա մասնակցել է երկրի կառավարմանը:

Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն էր խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *