Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ռուս դեսպանի սպանությունը

defaultՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո նույն օրը հեռախոսազրույց է կայացել նաեւ երկու երկրների ԱԳ նախարարների միջեւ»:

Թուրք նախարարը հետեւելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, իր խորը ցավակցություններն է հայտնել Անկարայում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ահաբեկչության առթիվ, որը հանգեցրել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի ողբերգական մահվան:

 Նախարարները հաստատել են իրենց մտադրությունը՝ էլ ավելի մեծ ջանքեր գործադրել ահաբեկչական սպառնալիքին արդյունավետորեն հակազդելու համար, բացառել սադրանքների հաջողության հնարավորությունը, որտեղից էլ դրանք ծագեն, որոնք ուղղված են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը խափանելուն, Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի գործում երկու երկրների համագործակցությանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *