Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը չի բացառել Եվրամիության հավանական փլուզումը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է Joinfo.ua-ն:
Գաբրիելը Անգելա Մերկելի հավանական հակառակորդն է Գերմանիայում կանցլերի ընտրություններին։
Նա նշել է, որ եվրագոտու վերաբերյալ Բեռլինի դիրքորոշումը «մասնատել է երկիրն ավելի, քան երբևէ»։
Զիգմար Գաբրիելի խոսքով՝ այժմ Եվրամիության փլուզումը անհնարին չի թվում, ինչպես նախկինում էր:
«Այդ դեպքում մեր երեխաները և թոռները կանիծեն մեզ, քանի որ այժմ Գերմանիան ԵՄ-ի գլխավոր շահառուն է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով»,- ընդգծել է քաղաքական գործիչը։