Օբաման պնդում է, որ կիբերհարձակումների կազմակերպման ետեւում Ռուսաստանն է կանգնած

default-82ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերների վրա կիբերհարձակումների կազմակերպման ետեւում Ռուսաստանն է կանգնած։ Այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Կարեւոր է ստուգել այդ միջամտության բոլոր ասպեկտները, որպեսզի ապագայում կանխվեն նման երեւույթները, նշել է Օբաման։ Նա հույս է հայտնել, որ ընտրված նախագահը  նույնպիսի շահագրգռվածություն կդրսեւորի այս հարցի լուծման նկատմամբ։

Օբաման շարադրել է իրադարձությունների հաջորդականությունը՝ նշելով, որ իր աշխատակազմը սկզբից եւեթ զբաղվել է այս խնդրով ու տեղեկացրել է հասարակայնությանը ու կառավարությանը։Բայց Սպիտակ տունը չէր ուզում քաղաքականացնել այս հարցը, որպեսզի չազդեր ընտրական գործընթացի վրա։

«Սեպտեմբերի սկզբին, երբ ես հանդիպեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ես անհրաժեշտ համարեցի կանխել իրադարձությունների նման զարգացումը, անձամբ խոսելով նրա հետ, պահանջելով նրանից դադարեցնել դա ու հայտնելով Ռուսաստանի գործողությունների հնարավոր հետեւանքների մասին։ Ես այդպես էլ արեցի ու իրոք այլեւս ոչ մի միջամտություն չեղավ ընտրությունների գործընթացին։ Սակայն այդ ժամանակ տեղեկություններն արդեն արտահոսել էին WikiLeaks,- պատմել է Օբաման,- Երբ ես մտածում եմ այն մասին, թե ինչպես ենք մենք հաղթահարել իրավիճակը, ես համարում եմ, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Մենք իրավապահ մարմիններին ու հետախուզական համայնքին թույլ ենք տվել անել իրենց գործը, նրանց վրա քաղաքական ճնշում չգործադրելով։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացրել ենք թե ինչ է տեղի ունենում։ Երբ հանգել ենք փոխհամաձայնության այն մասին, թե հատկապես ինչ է տեղի ունեցել, մենք այդ մասին հրապարակային հայտարարություն ենք արել։ Դա արել է ոչ թե Սպիտակ տունը, ոչ թե ես, այլ մեր հետախուզական համայնքը, որն էլ հենց իրականացրել է հետաքննությունը։ Իսկ հետո մենք թողել ենք, որ դուք ու ամերիկացիները եզրակացություններ անեք»։ «Խոսքը լրտեսության ինչ-որ բարդ սխեմայի մասին է,- պարզաբանել է Օբաման,- Նրանք կարողացել են ձեռք բերել Դեմոկրատական ազգային կոմիտեի որոշ նամակներ, որոնք տարատեսակ տեղեկություններ էին պարունակում, որոնց մի մասը կարող է ամոթ կամ տարակուսանք առաջացնել, հենց այդպես էլ ամեն ինչ սկսվել է»։

ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է, որ նման արտահոսքերի հետեւանքների մասին խոսել է ոչ միայն Պուտինի, այլեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *