ԱՄՆ-ն կընդարձակի իր ռազմական նավատորմը

12c50aa9d468d190fef3bbb5239a573dՄիացյալ Նահանգները կընդարձակի իր ռազմական նավատորմը մինչեւ 355 միավորի, ինչը համարվում է ռեկորդային, քանի որ նմանատիպ մասշտաբներով ռազմական նավատորմի համալրում տեղի չէր ունեցել սկսած 1980-ական թ․թ․-ից: Այս մասին հայտնում է DefeseNews լրատվական կայքը: Նշվում է, որ ներկայումս Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը բաղկացած է 308 նավից: Վերջերս կատարված համալրումից հետո ջուր են իջեցվել եւս մեկ ավիակիր ռազմանավ եւ 16 վերջրյա,18 բազմաթիրախային ստորջրյա նավեր, ինչպես նաեւ չորս դեսանտային, երեք էքսպեդիցիոն եւ հինգ կրակային նավեր: Սրա հետ մեկտեղ, սակայն, չի նշվում, թե արդյոք նախատեսվո՞ւմ է ավելացնել նավատորմի անձնակազմը: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ ռազմական նավատորմում, ներառյալ նաեւ ավիակիր ռազմանավերի վրա կայանված կործանիչ ինքնաթիռների անձնակազը, ծառայում է 234 հազար մարդ: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *